Մեր մասին

AllDecor

All decor կահույքի սրահը ներկայացնում է ոչ միայն կահույք, այլ լուծում՝ ցանկացած սենյակի համար : Մենք տան կահավորման գործընթացը դարձնում ենք պարզ և դյուրին՝ շեշտը դնելով հարմարավետ, ոճային և ֆունկցիոնալ կահույք ստեղծելու վրա: Մեզ համար չափազանց կարևոր է, որ հաճախորդը գոհ լինի իր գնումներից և ցանկանա նորից կապվել մեզ հետ: Այդ իսկ պատճառով, ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր նոր հաճախորդի նկատմամբ, փորձելով ուժերի ներածին չափով ամեն ինչ անել, որ հաճախորդի հետ ստեղծվեն երկարաժամկետ հարաբերություններ:

Մենք փնտրում ենք նոր լուծումներ, ոչ ստանդարտ գաղափարներ, զարգացումներ և միշտ ներկայանում ենք շահավետ առաջարկներով՝ զեղչեր, ակցիաներ, նոր ապրանքներ: Մեր կայքում կարող եք ինքնուրույն հաշվարկել կահույքի մոտավոր արժեքը, որի համար բավական կլինի լրացնել մի քանի կետեր՝ կահույքի ձևը, չափը, հումքը, ինչպես նաև լրացուցիչ պարամետրեր: Բացի այդ, մեր կայքում գրանցված օգտատերերը կարող են մասնակցել առցանց աճուրդի։ Աճուրդը սկսվում է նվազագույն գնով: Գնորդները մրցում են միմյանց միջև` կատարելով դրույքներ։  Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով աճուրդի ավարտին առաջարկել է առավել բարձր գին։ Դրույքների պատմությունը հրապարակվում է կայքում: